Սեմինար MOTUL-ի գործընկերների և սպառողների համար.

Վերջերս MOTUL ընկերության գործընկերների  Հայաստանյան այցի շրջանակներում ընկերության տեխնիկական գծով առաջատար մասնեգետ Անդրեյ Սիչյովը սեմինար անցկացրեց «ՆակՕյլ» ընկերության գործընկերների և MOTUL-ի սպառողների համար: Սեմինարի նպատակը հայ գործըներներին և սպառողներին ապրանքանիշի ճիշտ կիրառությանը, տեխնիկական և գործառնական նկարագրությանը ծանոթացնելն էր:


Սեմինարի մասնակիցները նախ ծանոթացան MOTUL ապրանքանիշի պատմությանը, ավտոյուղերի արտադրության բազմամյա փորձին և ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխանող ապրանքատեսականուն:


MOTUL ապրանքանիշը  150-ից ավելի տարի է, ինչ ավտոյուղերի համաշխարհային շուկայում, մասնավորապես՝ քսանյութերի արտադրության ասպարեզում հայտնի է որպես հետազոտող և նորարար, համագործակցում է խոշոր ավտոարտադրող ընկերությունների հետ և ներկայացնում է աննկարագրելի մեծ ապրանքատեսականի, որ ներկայացվում է միայն մասնագիտացված վաճառքի կետերում:


Սեմինարի ավարտը  գործնական ուղղվածություն ունեցավ, մասնագետը ներկայացրեց MOTUL ավտոյուղերի տեխնիկական գործառույթները, շուկայում ներկայացված այլ ապրանքատեսակների համեմատությամբ դրանց առավելությունները, քննարկվեցին ավտոյուղերի ճիշտ ընտրությանը, բաղադրությանը և ծախսատարությանը վերաբերող մի շարք հարցեր: